ՀԷՑ աշխատակիցները բողոքում են. Ընկերությունը՝ հերքում
18/11/2013 14:00

ՀԷՑ աշխատակիցները բողոքում են. Ընկերությունը՝ հերքում

Այսօր առավոտյան Aysor.am-ի խմբագրություն դիմած քաղաքացիները հայտնել էին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առանց նախազգուշացնելու աշխատանքից հեռացրել մի ամբողջ բաժնի աշխատակիցների: Լուրը ճշտելու համար դիմեցինք ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանին, ով տեղեկացրեց, որ այդ մարդկանց աշախատանքից հեռացնելու մասին խոսք անգամ չկա.

«Ընկերությունում ներքին փոփոխություններ են իրկանացվում. որոշ բաժիններ ավտոմատացվում են, բայց սա չի նշանակում, որ մարկանց հեռացնելու են աշխատանքից: Մենք հանդիպում ենք կազմակերպել և քննարկում ենք նրանց այլ աշխատանքի տեղափոխելու հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ անգամ որոշումները դեռ չկան, հետևաբար, աշխատակիցներն առայժմ անհանգստանալու առիթ չունեն:
 

ՀԷՑ աշխատակիցները բողոքում են. Ընկերությունը՝ հերքում