«Ի՞նչ կմնա մեր ինքնիշխանությունից, եթե մի մասը զիջենք ՄՄ-ին անդամակցելով»
18/11/2013 13:00

«Ի՞նչ կմնա մեր ինքնիշխանությունից, եթե մի մասը զիջենք ՄՄ-ին անդամակցելով»

Շատերը չեն հասկանում, թե ինչպես է պատահում, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կոնտեքստում Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է զինատեսակներ, որոնցով Ադրբեջանն իր տարածքից կարող է հարվածներ հասցնել Հայաստանի մայրաքաղաքին: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ փաշինյանը:

««Սմերչերի» վաճառքից հետո, ըստ էության,  Երևանը գտնվում է այդ զինատեսակների նշանառության տակ, դրա տակ է գտնվում նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը»,- ասել է պատգամավորը:

Որևէ մեկը, Փաշինյանի խոսքերով,  կասկածի տակ չի դնում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը Հայաստանի ներկայի և ապագայի համար, դա ընդհանրապես քննարկման թեմա չէ, սակայն ռուս-հայկական հարաբերությունը, ըստ նրա, ասողի և լսողի հարաբերություններն են:

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը, թե անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանը կորցնում է մաս իր ինքնիշխանությունից և նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին, Փաշինյանն ասել է, որ թվում է, թե դա արդար է, սակայն Ռուսաստանն այնքան մեծ ինքնիշխանություն ունի, որ դրա մի մասը զիջելը խնդիր չի լինի, սակայն.

«Խնդիրը նրանում է,  թե ինչ տեղի կունենա Հայաստանի Հանրապետայան հետ, ինչքա՞ն կմնա այդ ինքնիշխանությունից, եթե անադամագրվի ՄՄ-ին»:

Նախորդող հրապարակում` Մաքսային Միությանը միանալու «ճանապարհային քարտեզը» կհաստատվի դեկտեմբերին

 

«Ի՞նչ կմնա մեր ինքնիշխանությունից, եթե մի մասը զիջենք ՄՄ-ին անդամակցելով»