Ռիտա Սարգսյան. Պետք է օժանդակել ցանկացած զույգի, որ ցանկանում է ծնող դառնալ
18/11/2013 18:20

Ռիտա Սարգսյան. Պետք է օժանդակել ցանկացած զույգի, որ ցանկանում է ծնող դառնալ

«Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է վճռական կրկնենք Պարույր Սևակի խոսքերը՝ կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք: Մենք դա պիտի անենք ոչ միայն խոսքով, այլև հստակ գործով»: Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստիպված են մտածել, թե երեխայի ծնունդը նրանց համար լոկ անհասանելի երազանք է»,- նման համախմբող հորդորով է հանդես եկել  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

«Անպտղությունն այդպիսով մթագնում շատ հայկական օջախների ընտանեկան երջանկությունը: Շատ դեպքերում այն անգամ կարող է հանգեցնել այդ խնդրին բախված ընտանիքների քայքայմանը: Սակայն ժամանակակից բժշկական գիտության ձեռքբերումները թույլ են տալիս օգնել նման ընտանիքներին և երեխա ունենալու բախտ պարգևել նրանց: Այս առումով խիստ ուրախալի են Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացման հաջողությունները: Այժմ մեր հայրենիքում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրվի այն ընտանիքներին, որոնք բախվել են անպտղության խնդրին: Նման որակյալ բուժօգնությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է, քան արատասահմանում:

Այնուամենայնիվ, այդ ընտանիքներից շատերի համար այդպիսի ծառայությունները ֆինանսապես հասանելի չեն: «Արագիլ» հիմնադրամի շուրջ համախմբված բոլոր հայորդիները համոզված են, որ նման ընտանիքներին չի կարելի լքել միայնակ իրենց դժվարության մեջ: «Սա այն հարցն է, որի շուրջ անհրաժեշտ է ազգային համախմբում: Ինչպես մի կաթիլ ջրի մեջ օվկիանոս է արտացոլվում, այդպես էլ յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ արտացոլվում է ամբողջ մեր ազգը: Մենք պետք է օժանդակություն ցուցաբերենք ցանկացած զույգի, որն ունի ծնող դառնալու ցանկություն»,- ասված է  տիկին Ռիտա Սարգսյանի ուղերձում:

«ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011թ-ին: Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը և վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Նա¬խա¬գահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:  

Ռիտա Սարգսյան. Պետք է օժանդակել ցանկացած զույգի, որ ցանկանում է ծնող դառնալ