Մաքսային Միությանը միանալու «ճանապարհային քարտեզը» կհաստատվի դեկտեմբերին
18/11/2013 12:31

Մաքսային Միությանը միանալու «ճանապարհային քարտեզը» կհաստատվի դեկտեմբերին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը» նախատեսվում է հաստատել դեկտեմբերին: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը անդամակցելու որոշումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, կատարված քայլերին: Փոխնախարարը նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանը աշխատանքներ է իրականացնում: Շ. Քոչարյանն անդրադարձել է  մեր օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին:

Նրա կարծիքով՝ Երևանը մինչև փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը:

 

 

Մաքսային Միությանը միանալու «ճանապարհային քարտեզը» կհաստատվի դեկտեմբերին