Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից արտահոսքը դադարեցվել է. ecolur.org
19/11/2013 19:25

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից արտահոսքը դադարեցվել է. ecolur.org

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարից պոչերի արտահոսքը դադարեցվել է: Դեռ քննություն է ընթանում: Այս մասին ecolur.org-ին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը:

Իսկ բնությանը պատճառված վնասի չափի, տուգանքի չափի մասին հարցերի պատասխանները նա խորհուրդ տվեց պարզել ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարությունից էլ պատասխանեցին, որ հարցերին կպատասխանեն գրավոր հարցման դեպքում: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատար խողովակաշարը վթարվել է սարերի միջով անցնող թունելում, և պոչերը լցվում են Նորաշենիկ (Աճանան) գետը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից արտահոսքը դադարեցվել է. ecolur.org