Դավութօղլուին հրավիրել են Երևան
20/11/2013 16:12

Դավութօղլուին հրավիրել են Երևան

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հրավիրել են մասնացկելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության (ՍԾՏՀ) ժողովին: Այս մասին հայտնում է թուրքական zaman-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:

Ըստ հրապարակման՝ Երևանից հրավեր ստացել են ՍԾՏՀ անդամ բոլոր պետությունների արտգործնախարարները՝ այդ թվում՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Պարբերականի աղբյուրները վստահեցրել են, որ Հայաստանից պաշտոնական հրավեր ստանալուց հետո՝ Դավութօղլուն այցելությունը նպատակահարմար է համարել, սակայն վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարներից Հայաստանում եղել է նաև Ալի Բաբաջանը, ով 2009 թվականին այցելել էր Երևան նույն ՍԾՏՀ շրջանակներում:

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում, այս թեմայի շուրջ գրառում է կատարել. «ՍԾՏՀԿ արտգործնախարարների 29-րդ հանդիպմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են կազմակերպության բոլոր անդամ երկրների ԱԳ նախարարներին»:
 

Դավութօղլուին հրավիրել են Երևան