.jpg)
Կառավարության վարչության պետ. Բողոքողներն անհեթեթ պահանջներ են ներկայացնում
Բողոքի ակցիայի մասնակիցները անհեթեթ պահանջներ են ներկայացնում և անհեթեթ բաներ խոսում: Անդրադառնալով` Կառավարության դիմաց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության բողոքի ակցիային, լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի` քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը.
«Այնպիսի տպավորություն է, որ բողոքողները բացարձակ տեղյակ չեն այս օրենքից: Ես կարծում եմ, որ նրանք չեն կարդացել ու չեն ուսումնասիրել օրենքը»,- ասաց Ալեքսանդր Ղազարյանը:
Նշենք, որ ցույցի մասնակիցները նրան բողոք-նամակ հանձնեցին:
Նախորդող հրապարակում՝ Ցույց՝ կառավարության դիմաց. «Հետ կանչե՛ք կուտակային կենսաթոշակի օրենքը»