ՀԱԿ-ը ևս մեկ անգամ կմիանա կենսաթոշակների հարցով արտահերթ նիստ հրավիրելուն
21/11/2013 18:59

ՀԱԿ-ը ևս մեկ անգամ կմիանա կենսաթոշակների հարցով արտահերթ նիստ հրավիրելուն

Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ: Նիստում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի` «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաև նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը:

Քննարկվել է նաև կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, և որոշվել է, որ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել, ցանկացած օր նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար:
 

ՀԱԿ-ը ևս մեկ անգամ կմիանա կենսաթոշակների հարցով արտահերթ նիստ հրավիրելուն