.jpg)
Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են երկուստեք կապի ամրապնդմամբ
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու դրա արդյունքներին: Այս մասին, անդրադառնալով երեկ երեկոյան տեղի ունեցած նիստին, Aysor.am-ին փոխանցեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հանդիպումը հայկական կողմը գնահատում է նորմալ, դրական, որովհետև վերսկսվեցին բանակցությունները, և հայկական կողմը` որպես խաղաղ բանակցությունների կողմնակից, դրական է գնահատում այդ հանգամանքը»,- նշեց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` վերջին շրջանում Թուրքիայից եկող մեսիջներին, Է. Շարմազանովը նշեց, որ Թուրքիան նախ և առաջ պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, վերջ դնի միակողմանի դիրքորոշմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին, Շարմազանովն ասաց, թե Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, և ՀՀԿ-ն` որպես ՀՀ իշխող քաղաքական ուժ, շահագրգռված է և ամեն ինչ անելու է, որպեսզի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան բոլոր ոլորտներում: Շարմազանովն ընդգծեց, որ համագործակցության խորացման հարցում երկուսետք շահագրգռվածություն կա: