Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին
25/11/2013 16:49

Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը` Հարութ Ինջիղուլյանը.

«Կաթողիկոսն ասաց, որ ուշադիր հետևում է գործին ու անհրաժեշտության դեպքում դարձյալ կմիջամտի: Բացի այդ նա մեզ վստահեցրեց, որ Փաշազադեն անձամբ հանդիպել է Հակոբին ու եղբորս հետ ամեն բան կարգին է»,- ասաց Հարութ Ինջիղուլյանը:

Ինջիղուլյանի խոսքով` իրենք դեռ չեն ստացել օրերս Կարմիր խաչի միջոցով Հակոբին ուղարկված նամակի պատասխանը.

«Չէ, դեռ սպասում ենք այդ նամակի պատասխանին ու դեռ չգիտենք խոստացածի նման Հակոբին ակնոց տրամադրեցին, թե` ոչ»,- ասաց Հարութ Ինջիղուլյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով Ալաշյուքյուր Փաշազադեն հանդիպել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:

Նախորդող հրապարակում՝Հակոբը Ինջիղուլյանը 3-րդ երկիր տեղափոխվելու դիմում է գրել. razminfo.am

Արման Ինջիղուլյան. Հակոբը դժվար թե ինքնակամ ցանկանար երրորդ երկիր գնալ

Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ին

 

Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին