19/11/2013 16:39
Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ին
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որում անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ վերջերս կայացած հանդիպմանը: Այս մասին գրում է «ԱՊԱ»-ն:
Նամակի բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ Ալլահշուքյուր Փաշազադեն Հակոբ Ինջիղուլյանին էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը Ադրբեջանում է հայտնվել այս տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Հայ զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակումներ` Հակոբ Ինջիղուլյանին մոտ օրերս կտան ձմեռային քաղաքացիական հագուստ
Արման Ինջիղուլյան. Հակոբը դժվար թե ինքնակամ ցանկանար երրորդ երկիր գնալ