.jpg)
Ռուսական ռազմաբազան մաքրվեց պայթյունավտանգ առարկաներից. Azatutyun.am
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում ինժեներական ծառայության ստորաբաժանումները ավարտել են Կամխուդ և Ալագյազ ուսումնավարժական համալիրների համատարած մաքրումը պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին գրում է Azatutyun.am-ը:
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ամսվա ընթացքում հիշյալ համալիրներում և ռազմաբազայի հրաձգարաններում մաքրվել է ավելի քան 400 հեկտար տարածք, աշխատանքներում ներգրավվել են համապատասխան ստորաբաժանումների շուրջ 100 մասնագետներ, գործի է դրվել մեկ տասնյակից ավելի միավոր հատուկ և ռազմական տեխնիկա:
Հայտնաբերված ավելի քան 3 հազար պայթյունավտանգ առարկաները ոչնչացվել են տեղում:
Նախորդող հրապարակումներ՝ Վահրամաբերդում ականի վրա պայթած երեխաների ընտանիքները փոխհատուցում ստացան
Ականի վրա պայթած երեխաների հուղարկավորության համար գումար չկա