.jpg)
ԲՀԿ-ական պատգամավորի օգնականը սպառնացե՞լ է լրատվական կայքին
Facebook-յան օգտատեր Հարություն Մկրտչյանը գրում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնականը սպառնացել է լրատվական կայքերից մեկին` պահանջելով ջնջել իր համար անցանկալի հրապարակումը:
«Պատգամավոր, ավելի ճիշտ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը սպառնացել է լրատվական կայքերից մեկին, ասելով. «Եթե կես ժամից նյութը չհանեք, կտեսնեք թե ինչ կկատարվի»:
Տիգրան Ուրիխանյանի օգնականը բնականաբար, ինչպես հասկացվեց սպառնալիքի, վախի կողմնակից է... Բա որ այս մարիդկ գան իշխանության, էլ չեն սպառնա, միանգամից կկատարվի այն, ինչի մասին հայտարարում են:
Իհարկե Տիգրան Ուրիխանյանի օգնականը կարող է սպառնալ, նաև կատարել... Հիշենք Տիգրան Ուրիխանյանի մասնկցությամբ հայտնի կրակոցը: Ինչքան էլ սուրբ ձևանաք, մեկ է, կա այն, ինչ կա:
ՀԳ. ԲՀԿ-ականներ, մի նեղացեք, առիթը չտաք, չեմ գրի»,- գրում է օգտագերը:
Aysor.am-ը ժամեր շարունակ փորձեց կապ հաստատել Տիգրան Ուրիխանյանի հետ` պարզաբանումներ ստանալու համար, սակայն պատգամավորի հեռախոսահամարը անհասանելի է: