2012թ. տվյալներով Հայաստանում 980 հազար աղքատ մարդ կա
26/11/2013 19:58

2012թ. տվյալներով Հայաստանում 980 հազար աղքատ մարդ կա

Այսօր ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որում 2012թ.-ի ուսումնասիրության արդյունքներն են: 

Ըստ զեկույցի՝ 2012թ.-ին արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում նախորդ` 2011թ.-ի համեմատ: 

2012թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 32.4%, ինչը 7.4%-ով ավելի ցածր է, քան 2011թ.-ին էր (35.0%):

2011-ի համեմատ նվազել է նաև շատ աղքատների ու ծայրահեղ աղքատների թիվը: Եթե 2011-ին շատ աղքատ էր բնակչության 19.9%-ը, ապա 2012-ին շատ աղքատ է եղել 13.5%-ը: Ծայրահեղ աղքատների կշիռը ընդհանուր բնակչության մեջ 2011թ.-ին եղել է 3.7%, իսկ 2012-ին՝ 2.8%:

Ընդ որում, աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 37,044 դրամից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 30,547 դրամից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 21,732 դրամից: 

2012թ.-ին աղքատների թվաքանակը, ըստ զեկույցի կազմել է մոտ 980 հազար մարդ, շատ աղքատների թվաքանակը`408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 85 հազար:

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ
 

2012թ. տվյալներով Հայաստանում 980 հազար աղքատ մարդ կա