Դ. Շահնազարյան. Պուտինը համարում է, որ այցելում է Ռուսաստանի մարզ
26/11/2013 13:48

Դ. Շահնազարյան. Պուտինը համարում է, որ այցելում է Ռուսաստանի մարզ

Սեպտեմբերի 3-ից հետո խորհրդարանական քաղաքական ուժերը պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Եթե սեպտեմբերի 3-ին ճնշման տակ  իշխանությունը դարձավ պրոռուսական, ապա, այսպես կոչված, ընդդիմությունն ի սկզբանե այդպիսին էր: Ողջ քաղաքական համակարգը սպասարկում է միայն Ռուսաստանի շահերը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը։

«Հայտարարելով, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, Սերժ Սարգսյանը, ըստ էության, մանդատ տվեց Ռուսաստանին՝ կառավարելու Հայաստանը։ ՄՄ-ին անդամակցումը հակասահմանադրական է, անդամակցելով մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, իսկ առանց ինքնիշխանության չկա պետականություն»,- ասաց նա:

Անդրադառնալով դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան` Դ. Շահնազարյանն ասաց, թե Պուտինը պատրաստվում է այցելել ոչ թե ՀՀ, այլ` ռուսական ռազմական բազա և նրա շրջակա միջավայր. «Պուտինը համարում է, որ այցելում է Ռուսաստանի մարզ»:

 

Դ. Շահնազարյան. Պուտինը համարում է, որ այցելում է Ռուսաստանի մարզ