Դ. Շահնազարյան. Այսօրվա Ազգային ժողովը վերահսկվում է Ռուսաստանի կողմից
26/11/2013 14:13

Դ. Շահնազարյան. Այսօրվա Ազգային ժողովը վերահսկվում է Ռուսաստանի կողմից

Այսօրվա Ազգային ժողովը, բացառությամբ մի քանի պատգամավորի, վերահսկվում է Ռուսաստանի կողմից. Մեծամասնությունը վերահսկվում է Սերժ Սարգսյանի միջոցով, իսկ մյուս մասը` ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, վերահսկվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջոցով։ Ասուլիսի  ժամանակ նման կարծիք հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը։

Ողջ քաղաքական համակարգը, Դ. Շահնազարյանի խոսքով, սպասարկում է միայն Ռուսաստանի շահերը, հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը երբեք Սերժ Սարգսյանի պաշտոնակության հարցը չեն բարձրացնի, որովհետև այս քաղաքական համակարգը կարող է գոյատևել միայն Ռուսաստանի հովանու ներքո:

«Մենք ունենք, այսպես կոչված, մի քաղաքական համակարգ, որը սեպտեմբերի 3-ի գործարքը բացատրում է անվտանգությամբ, սակայն ի՞նչ անվտանգության մասին է խոսքը։ Եթե մի քանի պատգամավորների չհաշվենք, այսօրվա ԱԺ-ն մի գործառույթ ունի իրականացնելու. իրավաբանորեն ձևակերպել, որ մենք անկախ պետություն չենք, թեև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս»,- ասաց քաղաքական գործիչը:

Նախորդող հրապարակում՝ Դ. Շահնազարյան. Պուտինը համարում է, որ այցելում է Ռուսաստանի մարզ

 

Դ. Շահնազարյան. Այսօրվա Ազգային ժողովը վերահսկվում է Ռուսաստանի կողմից