.jpg)
ՀՀ բնակչության 64%–ը դրական է վերաբերվում Մաքսային միությանն անդամակցելուն
Հայաստանի բնակչության 64%-ը դրական է վերաբերվում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը: Նման հայտարարություն արեց Gallup International-ի ներկայացուցիչ հանդիսացող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ընկերության ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասաց, որ ընեկերությունը հոկտեմբերի 9-16-ը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են վերաբերում հայերը Մաքսային միությանը: Պարզվել է, որ Մաքսային միությանն անդամակցելուն Երևանում դրական են վերաբերում հարցվածների 67%-ը, մարզերում` 61%-ը:
45-54 տարեկան հարցվածների շրջանում Մաքսային միության հանդեպ վերաբերմունքն առավել դրական է, քան այլ տարիքային խմբերի հարցվածների շրջանում:
Հարցվածների մեծ մասի կարծիքով (38%)՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում կգրանցվի տնտեսական աճ, 26%-ի կարծիքով՝ գների իջեցում, իսկ 8%-ի կարծիքով` գների բարձրացում: 17%-ի կարծիքով՝ Հայաստանում ոչինչ չի փոխվի:
Հարցումն անցկացվել է 1067 հոգու շրջանում: