27/11/2013 19:19
20 մլն դրամով այս տարի կառուցվել է 293 թեքահարթակ
Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ, ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել մատչելի դարձնելուն ուղղված 2013 թվականին կատարված ծրագրերը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդգծել է հատկապես մայրաքաղաքի փողոցներում, մայթերին, ինչպես նաև նորոգված պուրակներում թեքահարթակների կառուցումը և ընդգծել, որ առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացել, մասնավորապես, 20 մլն դրամ՝ թեքահարթակներ կառուցելու նպատակով. Դրա շնորհիվ 293 թեքահարթակ է կառուցվել։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանձնաժողովի անդամ, հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշել է, որ այս տարվա աշխատանքներից շահառուները գոհ են և պատրաստ են հետագա համագործակցությանը։
rampՀանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը զեկուցել է, որ 2014 թվականին աշխատանքներն այս տարվա ծրագրի համեմատ կրկնակի են լինելու և հաշմանդամների շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներին է հանձնել 197 փողոցներից բաղկացած նախնական ցանկը՝ սահմանված ժամկետում քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար։
Կրկնապատկվել են թեքահարթակներին տրամադրվող ֆինանսական ծավալները, և այս տարի բյուջեում նախատեսվում է 40 մլն դրամ, քանի որ թեքահարթակների կարիք կա բոլոր վարչական շրջաններում։