.jpg)
«Մենք Մաքսային միության ոչ միայն մանրամասները չգիտենք, այլև «խոշոր» մասերը»
«Հայտնվել ենք մի վիճակում, որ կասկածամտության հիմքեր ունենք: Ես անհայտ փաստաթղթի մասին ի՞նչպես կարող եմ կարծիք հայտնել, ես դրա համար Մարքսի «Կապիտալն» եմ կարդացել: Մենք Մաքսային միության ոչ միայն մանրամասները չգիտենք, այլև` «խոշոր» մասերը, նույնը նաև Ասոցացման համաձայնագրի մասին կարող եմ ասել, «Հայաստանը փակուղու՞մ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» հասարակական-քաղաքական խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը:
«Ժամանակն է, որ Հայաստանն ունենա սեփական դիմագիծը, իր ուրույն դերակատարումն աշխարհի ու տարածաշրջանային քաղաքականության մեջ, ոչ թե ուրախանա, որ վերջապես մի երկիր սիրեց իրեն»,- ընդգծեց Լ. Ալավերդյանը:
Շարունակելով խոսքը` Լ. Ալավերդյանը նշեց, որ սեպտեմբերի 3-ի որոշումը վկայում է այն, որ կա՛մ ինքնին իշխանությունը կողմնորոշված չէ, կա՛մ այդ կողմնորոշումը եղել է ժողովրդից թաքուն:
«Նորություն չեմ ասի, որ Եվրոպայի հետ ասոցացվելը կնշանակի ունենալ ինքնուրույն քաղաքական դեմք, վարել քաղաքականություն ժողովրդի հետ միասին, որը պետք է ունենա բավականին բարձր մակարդակի վստահություն առ իր իշխանությունը»,- ասաց նա` միևնույն ժամանակ դատապարտելով երկրից դուրս կայացված որոշումները: