Գ. Մինասյան. Արցախի Հանրապետությունը դե-ֆակտո Մաքսային միության տարածք է
29/11/2013 13:11

Գ. Մինասյան. Արցախի Հանրապետությունը դե-ֆակտո Մաքսային միության տարածք է

«Հայաստանի տարածքը Մաքսային միության տարածք է և այստեղ ներթափանցած ապրանքը առանց մաքսատուրքերի հայտնվելու է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքը հայտնվելու է Հայաստանում և Մաքսային միության այլ երկրներում: Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո Մաքսային միության տարածք է»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ Մինսկում տեղի ունեցած Մաքսային միության անդամ երկրների քննարկումների ժամանակ հստակեցվեց, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսային սահմանակետ լինել չի կարող:

«Սա շատ կարևոր պնդում է, քանի որ այդ պնդման արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը դառնում է Մաքսային միության տարածք»,- նշեց Գ. Մինասյանը:

Նրա խոսքով` տնտեսական առումով Մաքսային միության անդամները դե-ֆակտո ճանաչել են այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Մաքսային միության տարածք է: 

Գ. Մինասյան. Արցախի Հանրապետությունը դե-ֆակտո Մաքսային միության տարածք է