Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն և բուք
29/11/2013 19:42

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն և բուք

Ուշադրություն` մեր հանրապետության լեռնային շրջաններում` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում, նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերին և 30-ի գիշերը սպասվում է ձյուն:

Առանձին հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նոյեմբերի 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արևմտյան` քամու արագությունը վայրկյանում կհասնի մինչև 5-10 մետրի, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Մայրաքաղաքում նոյեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, իսկ դեկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն և բուք