.jpg)
Պուտին. Ռուսաստանը երբեք էլ չի պատրաստվել հեռանալ Անդրկովկասից
Ռուսաստանը պատրաստվում է ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում: Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է Անդրկովկասին, ապա Ռուսաստանը երբեք էլ չի պատրաստվել հեռանալ այստեղից: Հակառակը` մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում»,- ասաց ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինի խոսքով` Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում ամրապնդվելու են` հիմնվելով դրա բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների վրա: