.jpg)
«Ո՞ր իրավական հիմքով է կառավարությունը վաճառում «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը»
Ո՞ր իրավական հիմքով է կառավարությունը վաճառում «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնեմասը: ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Կառավարությանը հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան: Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը նշեց, որ համաձայանգրերը դեռ պետք է բերվեն ԱԺ վավերացման համար:
«Երբ կլինի խորհրդարանում, այն ժամանակ էլ կքննարկվի»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Ռուսական «Գազպրոմը» պայմանագիր է ստորագրել «ՀայՌուսգազարդի» քսան տոկոսի ձեռքերման մասին, որի մասին «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանը հայտարարեց «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը:
Ըստ Միլերի` «Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր և վերջինս լինելու է «Գազպրոմի» դուստր ընկերությունը: