«Դեմ եմ պարտադիրին». Օմբուդսմենը միացավ ՍԴ դիմելու նախաձեռնությանը
04/12/2013 14:35

«Դեմ եմ պարտադիրին». Օմբուդսմենը միացավ ՍԴ դիմելու նախաձեռնությանը

«Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիայի մասնակիցները ԱԺ-ից երթով գնացին ՄԻՊ գրասենյակ, որտեղ ցուցարարներին պատասխանեցին, որ իրենք կմիանան խորհրդարանական 4 խմբակցությունների պահանջին և հնարավորինս սեղմ ժամկետներում կդիմեն Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ քիչ առաջ խորհրդրանական մեծամասնությունը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու առաջարկությունը:

Զարուհի Փոստանջյանը ցույցի մասնակիցներին առաջարկեց համազգային գործադուլ անել, ինչը ընդունվեց բուռն ծափահարություններով:

Այժմ ցուցարարները ՄԻՊ գրասենյակից շարժվում են դեպի կառավարություն:

Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ պարտադիրին» ակցիայի մասնակիցները որոշեցին գործադուլ սկսել

«Դեմ եմ պարտադիրին». Ցույցին միացան ազատամարտիկները

«Դեմ եմ պարտադիրին». Ցուցարարները սպառնում են փակել Բաղրամյան պողոտան
 

«Դեմ եմ պարտադիրին». Օմբուդսմենը միացավ ՍԴ դիմելու նախաձեռնությանը