.jpg)
Առաջարկ ՀՀԿ-ին՝ իջնել և ցուցարարներին բացատրել, թե ինչու դեմ քվեարկեցին
Քսան րոպե ընդմիջումից հետո, վերջապես, քվեարկության դրվեց ԱԺ քաղաքական փոքրամասնության՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների կողմից ներկայացված պարտադիր կենսաթոշակային կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին հայտարարության նախագծի քվեարկությունը:
Եվ այսպես՝ պարտադիր կենսաթոշակային կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին հայտարարությանը կողմ քվեարկեց 46 պատգամավոր, իսկ դեմ՝ 54, ձեռնպահ չկար: Նշենք, որ այս հայտարարության նախագծին կողմ է քվեարկել նաև մեկ ՀՀԿ-ական պատգամավոր:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ այս հարցի խորհրդարանական տարբերակը չեղավ, հետևաբար իրենք կդիմեն այլ տարբերակների:
Իսկ ահա ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ առաջարկեց ՀՀԿ պատգամավորներին իջնել ԱԺ շենքի մոտ և հավաքվածներին բացատրել, թե ինչու այսպես վարվեցին:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ պարտադիրին». Ցուցարարները սպառնում են փակել Բաղրամյան պողոտան