.jpg)
«Դեմ եմ պարտադիրին». Ցուցարարները սպառնում են փակել Բաղրամյան պողոտան
Խորհրդարանի շենքի դիմաց մեկնարկել է «Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հերթական ակցիան: Ցուցարարները ԱԺ դիմաց են՝ սատարելու այն պատգամավորներին, որոնք դեմ են Պարտադիր կենսաթոշակային օրինագծի ընդունմանը։
Քիչ առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության նախագահ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ այս խնդիրը բոլորի խնդիրն է և բողոքի ցույցին բոլորը պետք է միանան:
Ցուցարարները հայտնեցին նաև, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, Բաղրամյան պողոտան փակելու են:
Այժմ ցուցարարները անցորդներին կոչ են անում միանալ իրենց:
Նշենք, որ ԱԺ-ն այսօվա նիստում քվեարկության է դնելու կուտակային կենսաթոշակային համակարգի գործադրումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ առաջարկությունը:
Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, որտեղ պետք է քննարկվեր կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ:
Նախորդող հրապարակում՝
20 րոպե ժամանակ ԱԺ մեծամասնությանը «խելքները գլուխները հավաքելու համար»
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները խոստանում են դիմել ՍԴ
Ա. Մինասյան. Մենք մեր քաղաքացիներին ասում ենք՝ թողեք, հեռացեք մեր երկրից
Պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը ԱԺ օրակարգում է
Սև փուչիկներ՝ ԱԺ դիմաց. Պարտադիրի հարցն այսօր, այնուամենայնիվ, չի քննարկվի
«Դեմ եմ պարտադիրին» միացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչները. Լուսանկարներ