«Դեմ եմ պարտադիրին» ակցիայի մասնակիցները որոշեցին գործադուլ սկսել
04/12/2013 13:35

«Դեմ եմ պարտադիրին» ակցիայի մասնակիցները որոշեցին գործադուլ սկսել

«Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնուհետև նրանք երթով կգնան կառավարության շենք:

Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը հանդիպեցին ակցիայի մասնակիցներին:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ 4 ընդդիմադիր խմբակցությունները միավորվելու են դիմելու են Սահմանադրական դատարան, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջյանը հայտարարեց, որ եթե լինի համաձայնություն, ապա այդ 4 խմբակցություները համատեղ ցույցեր են անելու:

Զարուհի Փոստանջյանն առաջարկեց համազգային գործադուլ անել, ինչը ընդունվեց բուռն ծափահարություններով:

Հիշեցնենք, որ քիչ առաջ խորհրդրանական մեծամասնությունը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու առաջարկությունը:
 

Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ պարտադիրին». Ցույցին միացան ազատամարտիկները

«Դեմ եմ պարտադիրին». Ցուցարարները սպառնում են փակել Բաղրամյան պողոտան

«Դեմ եմ պարտադիրին» ակցիայի մասնակիցները որոշեցին գործադուլ սկսել