Օդանավակայանի դեղատան աշխատակցից գումար են շորթել
04/12/2013 19:00

Օդանավակայանի դեղատան աշխատակցից գումար են շորթել

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել օդանավակայանի մեկնման սրահում գտնվող դեղատան աշխատակիցը և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, աշխատանքի ժամանակ դեղատուն է մտել մի անծանոթ անձ և չարաշահելով իր վստահությունը` իրենից վերցրել է 28.000 դրամ և հեռացել:

Նույն օրը՝ ժամը 15.30-ին, գծային բաժին է ներկայացել 1969 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննութուն: