Ս. Ասատրյան. Ադրբեջանը անհանգստացել է, որ Հայաստանը զենք կստանա ներքին գնով
04/12/2013 13:43

Ս. Ասատրյան. Ադրբեջանը անհանգստացել է, որ Հայաստանը զենք կստանա ներքին գնով

Մաքսային միությանը անդամակցելու դեպքում պետք է առաջինը հաշվի առնենք ադրբեջանցիների ռեակցիան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանին անհանգստացրել է այն, որ Հայաստանը զենք կստանա Ռուսաստանից ներքին շուկայի գներով: Նրա կարծիքով` այն, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններ չկան, պայմանավորված է Հայաստան Վ. Պուտինի այցով, ինչը այս դեպքում «զսպիչ դեր է խաղում»:

Նա, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի մասին, նշեց, որ ադրբեջանցիները կփորձեն սա ներկայացնել այնպես, որ իբրև թե Վ. Պուտինն ամեն ինչ կանի Ադրբեջանին այս ամենի մեջ ներքաշելու համար:

«Այժմ Ռուսաստանի համար արդիական է իր նորաստեղծ բլոկի մեջ ներառել շատերին, սակայն մենք դժվար ենք պատկերացնում Ադրբեջանին և Հայաստանին նույն բլոկում»,-ասաց նա:
 

Ս. Ասատրյան. Ադրբեջանը անհանգստացել է, որ Հայաստանը զենք կստանա ներքին գնով