.jpg)
Հայաստանում կսկվի հայկական հեռախոսների արտադրություն
Շուտով Հայաստանում կսկվի հայկական հեռախոսների արտադրություն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա ասաց, որ այս մասին հայտնի է դարձել այսօր Արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում:
ՀՅԴ պատգամավորը այնուհետև պատասխանեց կենսաթոշակային բարեփոխման շուրջ բարձրացած աղմուկին վերաբերող հարցերին՝ նշելով, որ հաջորդ շաբաթ Սահմանադրական սատարան կներկայացնեն իրենց դիմումը՝ ևս մեկ անգամ նշելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացնելով Ազգային ժողով, կառավարությունը ապացուցեց, որ ինքն էլ պատրաստ չէ համակարգի ներդրմանը:
Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, որտեղ պետք է քննարկվեր կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ:
Այս ընթացքում ձևավորվել է «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը, որը բազմաթիվ ակցիաներ է իրականացրել: Նախաձեռնության անդամները նաև Օմբուդսմեննն է միացել:
Նախորդող հրապարակումներ՝ Ա. Մինասյան. Մենք մեր քաղաքացիներին ասում ենք՝ թողեք, հեռացեք մեր երկրից
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»
«Դեմ եմ պարտադիրին» միացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչները. Լուսանկարներ
«Դեմ եմ պարտադիրին». Օմբուդսմենը միացավ ՍԴ դիմելու նախաձեռնությանը