.jpg)
ՀՅԴ պատգամավոր. Պետք չէ Թուրքիայի մի ժպիտին լայն ծիծաղով դիմավորել
Եթե հետևենք պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ապա Թուրքիան նախապայմանների լեզվով խոսելու ոճից հետնահանջ չի արձանագրել` սկսած ԼՂ հարցում իր ակտիվ դերակատարումով, վերջացրած Ցեղասպանության ժխտումով: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, խոսելով դեկտեմբերի 12-ին Հայաստան կատարելիք Թուրքիայի արտգործնախարար ԱհմեթԴավութօղլուի այցի և դրա արդյունքների մասին, նման դիրքորոշում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը թեև կասկածում է, որ այցից առաջընթաց կգրանցվի, սակայն նշեց, որ պետք է օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի պարտադրվի Թուրքիային, որ առանց նախապայմանների համակարգը գործի ամբողջությամբ, այլ ոչ ձևական:
«Այցի մեջ կա քաղաքական ենթատեքստ` իբրև Թուրքիան պատրաստ է հարաբերվելու իր հարևանների հետ, բայց մենք տեսնում ենք, որ նրանք դեռ խոսում են նախապայմանների լեզվով»,- ասաց Ա. Մինասյանը` ամփոփելով խոսքը, որ պետք չէ Թուրքիայի մի ժպիտին լայն ծիծաղով դիմավորել:
Նախորդող հրապարակում՝ Դավութօղլուին հրավիրել են Երևան