.jpg)
07/12/2013 13:17
Արցախում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ` դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: