.jpg)
Երկրաշարժից 25 տարի անց 4500 ընտանիք անօթևան է
Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցը: 1988 թ-ին այս օրը Հայասըանի հյուսիս-արևմտյան շրջանում տեղի ունեցած հզոր ցնցումը ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 000 քաղաքացի:
Հիմնովին կամ մասնակի ավերվեցին բազմաթիվ բնակավայրեր. գյուղեր, քաղաքներ: Փլվեցին բազմաթիվ գործարարններ ու արդյունաբերական նշանակության կառույցներ: Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց ավելի քան 13 մլրդ ռուբլի։
Ըստ պաշտոնական տվյալների, այսօր՝ երկրաշարժից 25 տարի անց, դեռևս 4500 ընտանիք շարունակում է մնալ անօթևանի կարգավիճակում: Նրանք ապրում են տնակային ավաններում: Մեծ մասը ծայրահեղ աղքատության մեջ:
Կառավարությունը այս 4500 ընտանիքից միայն 1200-ին է բնակարան խոստացել. Մնացածի ճակատագիրն անորոշ է: