Քաղաքապետարանն անվճար կայանատեղիների իրավունքներ կտա որոշ անձանց. Pastinfo
09/12/2013 12:20

Քաղաքապետարանն անվճար կայանատեղիների իրավունքներ կտա որոշ անձանց. Pastinfo

Այն բանից հետո, երբ քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի փողոցները ներկվեցին կարմիր գծանշումներով` վարորդներին ահազանգելով, որ տվյալ տարածքում ավտոմեքենան կայանելու համար անհրաժեշտ է վճարել, քաղաքապետարանում էլ, պարզվում է նկատեցին, որ քաղաքում անվճար կայանման տեղ գրեթե չի մնացել: Այս մասին գրում է «Փաստինֆո» գործակալությունը:

Եվ ահա, քաղաքային իշխանությունը հիմա էլ որոշել է լրացումներ անել 1 տարի առաջ կայացրած այս որոշմանը:  Այսօր նախանշված ավագանու նիստի օրակարգում է նաև ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշումը:

Մայրաքաղաքի ղեկավարներն, ամենայն հավանականությանբ, այս ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացել մի շարք գործարարներից ու նաև պետական մարմիններից, որ վճարովի ավտոկայանատեղիներից դուրս ավտոմեքենան կայանելու արգելքի պատճառով իրենց աշխատակիցներն ու հաճախորդները չեն կարողանում ավտոմեքենան կայանելու տեղ գտնել:  

Նյութի մանրամասներն` այստեղ:

Քաղաքապետարանն անվճար կայանատեղիների իրավունքներ կտա որոշ անձանց. Pastinfo