ԱԻՆ. «Մենք պատրաստ ենք ձմռանը. կարող ենք հասնել ցանկացած վայր»
10/12/2013 12:35

ԱԻՆ. «Մենք պատրաստ ենք ձմռանը. կարող ենք հասնել ցանկացած վայր»

Անկախ նրանից` ձմեռը կլինի տեղումներով առատ, թե` հանգիստ, մենք պատրաստ ենք ձմռանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետ, փրկարար ծառայության գնադապետ Հովհաննես Խանգելդյանը:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ձմեռային նախապատրաստական աշխաատնքներն սկսել է դեռ աշնանը և լիովին պատրաստ է ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների դեպքում օգնության հասնել ու աջակցել մեր բնակչությանը: Մեր հատուկ տեխնիկան կազմ-պատրաստ է, բոլոր մեքենաներն ունեն ձմեռային անվադողեր, այնպես որ, մենք կարող ենք հասնել ցանկացած վայր»,- ասաց գնդապետ Խանգելդյանն ու ավելացրեց, որ ԱԻՆ-ն ակտիվ համագործակցում է Տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի հետ:

Լրագրողների հարցին, թե ի՞նչպես Հովհաննես Խանգելդյանը կգնահատի Երևանի քաղաքապետարանի աշխատանքը մերկասառույցի և ձյան մաքրման տեսանկյունից, գնդապետը պատասխանեց.

«Ի պաշտոնե ես չեմ կարող գնահատել որևէ մեկի աշխատանքը, բայց պիտի ասեմ, որ ինքնս էլ վարում եմ տրասնպորտային միջոց ու դեռևս ոչ մի խնդիր չեմ ունեցել ճանապարհներին»,- ասաց փրկարար ծառայության գնադապետ Հովհաննես Խանգելդյանն ու ավելացրեց.

«Ամեն դեպքում պետք է հասկանանք, որ առաջին ձյան դեպքում միշտ էլ կա անակնկալի գործոնը»:
 

ԱԻՆ. «Մենք պատրաստ ենք ձմռանը. կարող ենք հասնել ցանկացած վայր»