Մեր ընտրողին չեք լսում, ձեր ընտրողին լսեք. Ա. Մինասյանի կոչը` իշխանությանը
11/12/2013 16:02

Մեր ընտրողին չեք լսում, ձեր ընտրողին լսեք. Ա. Մինասյանի կոչը` իշխանությանը

«Քաղաքական մեծամասնությունը, ցավոք, երկխոսության առաջարկը մերժեց, դա ձեր իրավունքն է: Սրանից հետո չասեք, որ մենք պատրաստ ենք երկխոսել և այլն, և այլն»,- ԱԺ ամբիոնից, խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին, այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Շարունակելով խոսքը` նա ասաց, որ եթե կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը գոնե մի քիչ շփվեր հասարակության հետ, ապա իրականության հետ կապ կունենար. «Եթե դուք բարի լինեք ու հասարակության, բողոքող երիտասարդների հետ խոսեք, ապա կհասկանաք, որ նրանք ոչ թե չեն վստահում պետությանը կամ պետականությանը, այլ` չեն հավատում այն համակարգին, որով աշխատավարձի միջոցները հանձնվելու են մասնավոր ֆոնդերին»,- ասաց Արծվիկ Մինասյանը և ավերացրեց, որ  մեծամասնության և կառավարության բերած փաստարկների մեջ տրամաբանություն չկա:

Դիմելով կառավարությանը` ՀՅԴ պատգամավորը հավաստիացրեց, որ սա ոչ թե քաղաքական դիմության և ընդդիմության ձայնն է, որի մասին իրենք բարձրաձայնում են, այլ. «Սա հասարակության ձայնն է, որը ընդունենք թե, ձեզ է ընտրել: Մեր ընտրողներին չեք լսում, գոնե ձեր ընտրողներին լսեք»:

Եզրափակելով խոսքը` Ա. Մինասյանը նշեց, որ եթե այս բարեփոխումների փաթեթեը հետ չեն կանչում, ապա. «Մնում է միայն ճամպրուկները վերցնել և հեռանալ, սա վերաբերում է կառավարությանը և այն մարդկանց, ովքեր ջատագովն էին այս նախագծի: Հեռանալ ոչ թե երկրից, այլ`  իշխանությունից»:

Մեր ընտրողին չեք լսում, ձեր ընտրողին լսեք. Ա. Մինասյանի կոչը` իշխանությանը