Բ. Պիպոյան. Ամանորի ոչ ճոխ սեղանի համար պահանջվում է 150-200 հազար դրամ
11/12/2013 13:20

Բ. Պիպոյան. Ամանորի ոչ ճոխ սեղանի համար պահանջվում է 150-200 հազար դրամ

Ամանորին ընդառաջ` մսամթերքը, հավանաբար, չի թանկանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ գյուղացին անասուն պահելու միջոցներ չունի, սակայն հետագայում միսը դեֆիցիտի պատճառով կթանկանա:

Բ. Պիպոյանի հավաստմամբ` Ամանորի նախաշեմին կբարձրանա պտուղ-բանջարեղենի, ինչպես նաև Ամանորի հետ առնչություն ունեցող ապրանքների գինը: 

«Կթանկանան Ամանորի հետ անմիջական առնչություն ունեցող աքսեսուարները: Օրինակ, հաճախ է լինում, որ 400 դրամ ինքնարժեքով տոնածառի խաղալիքը փաթեթավորվում են 20 դրամանոց տոպրակով և վաճառում, ասենք, 1000 դրամով: Ընդհանուր առմամբ, Ամանորին ոչ այնքան ճոխ սեղան ունենալու համար պահանջվում է միջինը 150-200 հազար դրամ, իսկ ամենաճոխ սեղանի համար կարելի է ծախսել մինչև 2 միլիոն դրամ»,- ասաց նա:

Բ. Պիպոյանը նաև նշեց, որ Նոր տարվա նախաշեմին շատ խանութներ խաբկանքի են դիմում՝ մարդկանց առաջարկելով ընդհուպ մինչև 80 % զեղչեր:

Բ. Պիպոյան. Ամանորի ոչ ճոխ սեղանի համար պահանջվում է 150-200 հազար դրամ