.jpg)
Միասեռականները խառնվեցին նաև ՀԱԿ-ի կազմակերպած երթին (Տեսանյութ)
Երեկ` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ազատության հրապարակից մի խումբ մարդիկ երթով շարժվեցին Երևանի փողոցներով: Երթի մասին Երևանի քաղաքապետարանին իրազեկել էր Հայ ազգային կոնգրեսը, սակայն նույն երթուղով շարժվեցին նաև ակտիվիստական այլ խմբեր:
Երթի ընթացքում հնչեցին բազմաթիվ վանկարկումներ, իսկ բարձրացված դրոշների շարքում էր նաև միասեռականների ծիածանագույն դրոշը: Այդ փաստը առաջացրեց ակցիայի մասնակիցներից մեկի զայրույթը, ով լեզվակռիվ սկսեց միասեռականների դրոշը ձեռքին բռնած քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանի հետ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում