Նաիրա Զոհրաբյան. Դուք հո ինքնասպան կամ կամիկաձե չե՞ք
11/12/2013 17:14

Նաիրա Զոհրաբյան. Դուք հո ինքնասպան կամ կամիկաձե չե՞ք

«Այս բանաձևը պետական ռեկետ է, այլ կերպ սա հնարավոր չէ անվանել: Եթե այս համակարգն այդքան լավն էր, ի՞նչն էր խանգարում ձեզ 2011-ից գործող կամավոր դրույթից օգտվել և երեք տարի ավելի շուտ ապահովել ձեր բարեկեցիկ ծերությունը»,- խորհրդարանում, խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին, այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով այն գործատուներին, ովքեր հայտարարել են, թե կողմ են համակարգին և պատարստ են իրենց աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի նեղություն չկրեն վերջիններս, Ն. Զոհրաբյանը վստահեցրեց, որ այս գործելաոճը չի կարող երկար տևել:

«Դուք հո չեք կարող 30-40 տարի այսպես աշխատել: Դուք հո ինքասպան կամ կամիկաձե չե՞ք, հասկանալի է, որ այդ ինքնազոհությունը կամ կամիկաձեությունը տևելու է մի քանի ամիս, մինչև այս աղմուկը կմարի և դուք ձեր աշխատողներին կասեք, որ այլևս չեք պատրաստվում այս կարգավիճակով աշխատել»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Նախորդող հրապարակում` Մեր ընտրողին չեք լսում, ձեր ընտրողին լսեք. Ա. Մինասյանի կոչը` իշխանությանը

Նաիրա Զոհրաբյան. Դուք հո ինքնասպան կամ կամիկաձե չե՞ք