ՏՄՊՊՀ-ն սկսել է ամենօրյա մոնիտորինգ նախաամանորյա Երևանում
12/12/2013 15:02

ՏՄՊՊՀ-ն սկսել է ամենօրյա մոնիտորինգ նախաամանորյա Երևանում

ՏՄՊՊՀ-ն նախաամանորի շրջանում բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում հսկողություն է իրականացնելու: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա նաև նշեց, որ գների անհիմն բարձրացման դեպքում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները խիստ պատասխանատվության կենթարկվեն. «Սկսել ենք ամենօրյա կտրվածքով մոնիտորինգ իրականացնել, հատկապես բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում»:

ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտորնում են լինելու սոցիալական նշանակության շուկաները. ձու, կաթնամթերք և այլն, հետևելու են գնագոյացմանը, միաժամանակ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ այն շուկաներում, որտեղ մրցակցություն կա և տնետսվարողները շատ են, այդ շուկաներում ՏՄՊՊՀ-ն գործ չունի:

Ա. Շաբոյանը հիշեցրեց, որ գները ձևավորվում են առաջարկի և պահանջարկի հիման վրա, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է միայն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունը:


 

ՏՄՊՊՀ-ն սկսել է ամենօրյա մոնիտորինգ նախաամանորյա Երևանում