ՕԵԿ-ը փորձում է «փող պոկել» կառավարությունից
12/12/2013 09:39

ՕԵԿ-ը փորձում է «փող պոկել» կառավարությունից

Հայաստանում պաշտոնապես արձանագրված 32,5 տոկոս աղքատության պայմաններում ՕԵԿ-ը կարևորել է իր համար կառավարությունից «փող պոկելը»: Այս կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կառավարությանն առաջարկել է 2014թ. բյուջեում «նախատեսել գումարներ կուսակցություններին տրվող գումարի չափն ավելացնելու համար»:

«Առավել ուշագրավն այն է, որ կառավարությունը չի մերժել առաջարկը, և «ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծով կուսակցություններին պետական աջակցության նպատակով նախատեսվել է շուրջ 75.7 միլիոն դրամ: …Այսպիսով՝ երկրում առկա «հիմնական խնդիրները լուծվեցին». ՕԵԿ-ը պետությունից գումար կստանա՝ առաջին նախագահի բնորոշմամբ «ՀՀԿ-ի կույրաղիք» «աշխատելու» համար»,-գրել է «Ժողովուրդ» օրաթերթը: 

ՕԵԿ-ը փորձում է «փող պոկել» կառավարությունից