Հակատուբերկուլոզային մարզային բաժանմուքները կփակվեն
12/12/2013 17:50

Հակատուբերկուլոզային մարզային բաժանմուքները կփակվեն

Կառավարությունը որոշել է փակել հակատուբերկուլոզային մարզային բաժանմունքները: Այսօր նման նախագիծ ներկայացրեց  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նա առաջարկեց փակել մարզային մի քանի բաժանմունքներ, քանի որ թերծանրաբեռնված էին աշխատում, իսկ հիվանդները ուղեգրվում են Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր:

Որոշումը պայմանավորված է ՀՀ մարզերի առողջապահական համակարգերում ընթացող օպտիմալացման ծրագրով և մարզերում մատուցվող բժշկական ծառայությունների որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացմամբ:

Այսօր կառավարությունը նաև որոշում է կայացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն», «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն», «Նորք» հոգեբուժական կենտրոն», «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները:

Հակատուբերկուլոզային մարզային բաժանմուքները կփակվեն