Սիսիանում, Տավուշում և Գյումրիում ճանապարհները դժվարանցանելի են
12/12/2013 11:52

Սիսիանում, Տավուշում և Գյումրիում ճանապարհները դժվարանցանելի են

Ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը և Տիգրանաշենի ոլորանները, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Սյունիքի մարզի «Զանգերից» մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում բուք է և մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Մերկասառույցի և ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը:

Այս պահին ձյուն է տեղում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:  

Սիսիանում, Տավուշում և Գյումրիում ճանապարհները դժվարանցանելի են