ՊՆ քննչական ծառայություն. Զիվորի մահվան գործով արդեն կա ձերբակալված անձ
12/12/2013 16:40

ՊՆ քննչական ծառայություն. Զիվորի մահվան գործով արդեն կա ձերբակալված անձ

Նախօրեին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործով արդեն կա ձերբակալված անձ: Այս մասին այսօր Ազգային Ժողովում կազմակերպված «Մարդու իրավունքները Զինված ուժերում» թեմայով լսումների ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` դեկտեմբերի 10-ին ժամը 18.10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Ըստ նախնական տեղեկությունների զինծառայողն ինքնասպան է եղել: 

Նշենք, որ Վանիչկա Հովակիմյանը ծնունդով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղից է: 

Նախորդող հրապարակում` Զինվոր է մահացել

ՊՆ քննչական ծառայություն. Զիվորի մահվան գործով արդեն կա ձերբակալված անձ