Ա. Մարտիրոսյան. Պետք է հրաժարական տա և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը
13/12/2013 13:42

Ա. Մարտիրոսյան. Պետք է հրաժարական տա և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը

Պետք չէ թիրախ դարձնել բացառապես Կառավարությանը, քանի որ այն միայնակ չի գործում, այլ` գործում է խորհրդարանի հետ միասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Ոչ միայն Կառավարությունը պետք է հրաժարական տա, այլև ԱԺ-ն: Որպեսզի մթնոլորտ փոխվի, երկուսն էլ պետք է հրաժարական տան, քանի որ Կառավարության հրաժարականն առանց ԱԺ-ի, որևէ արդյունք չի տա»,- ասաց Ա. Մարտիրոսյանը` հստակեցնելով, որ նույն ԱԺ-ն է հաստատում է Կառավարության բերած օրենքները:

Անդրադառնալով 2014-ի բյուջեին, որը նախօրեին ընդունվեց խորհրդարանում, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ բյուջեն ոչ մի կապ չունի քաղաքացու հետ և նման բյուջեի մասին խոսելն անիմաստ է։  

 

Ա. Մարտիրոսյան. Պետք է հրաժարական տա և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը