Հանրապետության որոշ շրջաններում մերկասառույց է. Զգույշ երթևեկե՛ք
13/12/2013 19:26

Հանրապետության որոշ շրջաններում մերկասառույց է. Զգույշ երթևեկե՛ք

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի այսօր ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց :

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  

Հանրապետության որոշ շրջաններում մերկասառույց է. Զգույշ երթևեկե՛ք