.jpg)
Նախարարություն. Ճանապարհները մաքրելու համար 35 կազմակերպություն է աշխատում
«Վերջին մի քանի օրերին լրատվամիջոցներով տարաբնույթ տեղեկատվություն է տարածվում հանրապետության ճանապարհների վիճակի մասին, որը շատ դեպքերում չի համապատասխանում իրականությանը։
Այլ աղբյուրներից տեղեկատվության հայթայթումը երբեմն հանգեցնում է թյուրիմացությունների և աղավաղումների, ինչից խուսափելու համար զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք հիմք ընդունել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության կողմից տարածված տեղեկատվությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխանատու է միջպետական և հանրապետական նշանակության մոտ 3500կմ ճանապարհի համար։
Այս օրերին ամենօրյա հսկայածավալ աշխատանք է կատարվում, որպեսզի ճանապարհները երթևեկելի լինեն, դժվարություններ չառաջանան։
Այդ աշխատանքներում ներգրավված են ճանապարհները սպասարկող 35 կազմակերպություններ, ձյուն մաքրող եւ աղ ցանող շուրջ 300 մեխանիզմներ»,-ասված է նախարարությն տարածած հաղորդագրության մեջ։