Տիգրան Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր
16/12/2013 20:18

Տիգրան Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Վարշավայում ավարտված Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում արժանացել է երրորդ մրցանակին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Տիգրանը 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր` նույնքան, որքան ոսկե և արծաթե մեդալակիրներ Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա) և Վլադիմիր Մալախովը (Ռուսաստան), սակայն նրանց զիջեց միայն լրացուցիչ ցուցանիշներով:
 

Տիգրան Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր