Մահացել է Պիթեր Օ'թուլը
16/12/2013 11:09

Մահացել է Պիթեր Օ'թուլը

Լոնդոնյան հիվանդանոցներից մեկում 81 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է բրիտանացի հայտնի դերասան Պիթեր Օ'թուլը: Դերասանի գործակալը, հաղորդելով լուրն, ասել է. «Մենք կորցրել ենք իսկական հզոր դերասանական արվեստ»: Նրա խոսքերը փոխանցում է Vesti.ru-ն:

Պիթեր Օ'թուլը ծնվել է 1932 թ-ի օգոստոսի 2-ին Իռլանդիայում, նա իր առաջին թատերական փորձը ձեռք է բերել 6 տարեկանում: 1955թ-ին առաջին անգամ բեմ է դուրս եկել Բրայթոնյան թատրոնում: Բացի թատրոնում աշխատանքից, նա ֆիլմերում բազմաթիվ դերեր է խաղացել:

Պիթեր Օթուլը հայ հանդիսատեսին հայտնի է «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմից, որտեղ նրա խաղընկերուհին Օդրի Հեփբյորն էր: Դերասանին համաշխարային հռչակ  բերեց լեգենդար անգլիացի լրտես Լոուրենս Արավիացու դերը:

Պիթեր Օ'թուլը ութ անգամ «Օսկարի» է ներկայացվել, և միայն 2003 թ-ին ամերիկյան Կինոմատոգրաֆիստների ակադեմիան նրան փոխանցեց կինոյի զարգացմանը նպաստելու պատվավոր մրացանակ:
 

Մահացել է Պիթեր Օ'թուլը