.jpg)
«Դեմ ենք» երթը մեկնարկեց. ՍԴ-ն գոնե մի անգամ պիտի ապացուցի, որ անկախ է
«Պահանջում ենք մեր իրավունքը» մեծ պաստառով Ազատության հրապարակից մեկնարկեց «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության երթը դեպի Սահմանադրական դատարան:
«Մենք հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը գոնե մի անգամ կապացուցի, որ անկախ կառույց է ու գործում է քաղաքացիների իրավունքների շահերից»,- ասաց երթի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ երթի սկզբում՝ Մաշտոցի պողոտայում, ոստիկանները փորձեցին կասեցնել այն, բայց մի քանի րոպե տևած բանակցություններից հետո թույլ տվեցին, որ ակտիվիստները Սահմանադրական դատարան շարժվեն անգամ երթևեկելի հատվածով:
Այսպիսով, երթևեկությունը կասեցվեց Մաշտոց և Բաղրաման պողոտաների խաչմերուկում:
Նշենք, երթին մասնակցում են նաև «Ժառաննգություն», ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի նախագիծը 70 կողմ, 46 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունվեց:
Այսպիսով, օրենքը 2014թ.-ից կմտնի ուժի մեջ և Հայաստանը կանցնի կուտակային կենսաթոշակային համակարգի:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ ենք պարտադիրին» ցույցը մեկնարկեց. «ՍԴ ուղարկված դիմումն անխոցելի է»
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները խոստանում են դիմել ՍԴ
«Դեմ ենք պարտադիրին». Այսօր Ձմեռ պապերն իրազեկման երթ կանցկացնեն
Ընդդեմ կենսաթոշակային համակարգի. Խմբակցությունների դիմումը հանձնվել է ՍԴ-ին